Ամարաս Զարգարյան

Ծնվել եմ Իրանում և կյանքիս մեծ մասն ապրել Լոս Անջելես քաղաքում, որտեղ միշտ ներգրավված եմ եղել հայ համայնքի կյանքին:
Տնտեսագիտություն եմ սովորել Կալիֆորնիայի համալսարանում (Բերքլիում), իսկ ավելի ուշ ստացել եմ իրավագիտության աստիճան Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:
Կարիերայիս մեծ մասն անցկացրել եմ՝ աշխատելով Կալիֆորնիայի նահանգային և դաշնային դատարաններում քաղաքացիական դատավարությունների ուղղությամբ: Լրացուցիչ աշխատել եմ որպես խմբագիր և թարգմանիչ։
Հայաստան եմ տեղափոխվել 2021 թվականին և որպես «իԳործ»-ական՝ աշխատում եմ Սահմանադրական դատարանում։