Քայլ դեպի տուն
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
03 Հունիսի 2024
Ավարտ
24 Օգոստոսի 2024
Նպատակ
Սփյուռքահայ երիտասարդության շրջանում պահպանել և զարգացնել հայկական ինքնությունը
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրը ներառում է՝
- 13-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգ ու պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
- հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք՝
- նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին,
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը,
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Ծրագիրը կիրականացվի հունիսի 3-ից օգոստոսի 24-ը՝ 6 փուլով: Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների համար:
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 2024 թվականի հայտերի ընդունումը: Ծրագրին մասնակցելու համար դիմել են 13-18 տարեկան 1222 սփյուռքահայ պատանիներ 19 երկրներից՝ Ռուսաստան, Վրաստան, ԱՄՆ, Բելառուս, Բելգիա, Գերմանիա, Լեհաստա, Հունաստա, Սիրիա, Ֆրանսիա, Չեխիա, Իսպանիայից, Պորտուգալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Իռլանդիա, Կանադա։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Խնդրում ենք զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցում ստանալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
«Ծանոթացա տարբեր երկրներից եկած հայ պատանիների հետ: Նրանց հետ կապը մինչ օրս պահպանում եմ և հուսով եմ, որ դեռ երկար ընկերություն կանենք: Հայաստան գալով՝ էլ ավելի լավ ծանոթացա մեր մշակույթին, և վերջապես կատարվեց իմ երազանքը»:
Էդգար Էվոյան, Կիպրոս, 2021
«Այն բոլոր գեղեցիկ վայրերը, որ այցելեցինք, բացահայտում էին ինձ համար: Թե՛ հայոց լեզվի, թե՛ պատմության դասերին մեր ազգի մասին շատ նոր ու կարևոր դրվագներ իմացանք»:
Սոնա Գևորգյան, Իսպանիա, 2021
«Եկա այս ծրագրին, որովհետև ուզում էի հայերեն տառերը սովորել: Ուրախ եմ, որ ծրագրի շնորհիվ նաև հայկական պարեր սովորեցի, որոնք իրոք շատ բան են պատմում Հայաստանի մասին»:
Լևոն Գևորգյան, Նիդերլանդներ, 2021
««Քայլ դեպի տուն» ծրագիրը ինձ դարձրեց ավելի հայրենասեր ու բազմակողմանի զարգացած: Ես իմ քայլն արել եմ, հերթը քոնն է»:
Իզաբելլա Մեյրոյան, ՌԴ, 2019
«Չգիտեմ ինչպես փոխանցեմ այն զգացմունքները և տպավորությունները, որոնք ստացել եմ 14 օրերի ընթացքում: Հիշում եմ ջերմ միջավայրում անցկացրած ամեն մի վայրկյանը և հուզվում: «Քայլ դեպի տուն» ծրագիրը հնարավորություն ընձեռեց hայրենիքիս ծարավը հագեցնել և հարազատ մարդիկ ձեռք բերել, ովքեր ունեն իրենց ուրույն անկյունն իմ սրտում»:
Միլենա Պետրոսյան, Վրաստան, 2019
««Քայլ դեպի տուն» ծրագիրը ինձ շատ բան տվեց, հիմա ես արդեն ճանաչում են բազում երկրներից իմ հասակակիցներին, ուրախ եմ, որ ունեմ այս կապերը»:
Էդուարդ Խաչատրյան, ԱՄՆ, 2019
«Ամենակարևորն այն է, որ ծրագրի ընթացքում մենք ուժեղացրեցինք մեր հայերենը, սովորեցինք շատ ու շատ նոր պատմություններ հայ հերոսների, հայկական տոների, Հայաստանի և Արցախի պատմության մասին»:
Վարդան Սամսոնյան, Իրաք, 2019
«Կա արդյո՞ք մի այսպիսի ծրագիր, որտեղ տարբեր երկրներից միևնույն ազգի հարյուրավոր երիտասարդներ հավաքվեն նույն գաղափարի համար, իսկ այդ գաղափարը Հայրենիքի հետ ծանոթությունն է: Ինձ համար այդպիսի ծրագիր է «Քայլ դեպի տունը»»:
Նունե Գևորգյան, Ուկրաինա, 2019
«Եկա, որ ավելի լավ ճանաչեմ Հայաստանը: «Քայլ դեպի տուն» ծրագրի շնորհիվ ես արդեն ունեմ շատ ընկերներ»:
Սիրեկան Հովհաննիսյան, Իսպանիա, 2018
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
Հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 93 54 54 72 (WhatsApp)
Էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov.am