Քայլ դեպի տուն
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
12 Հունվարի 2026
Ավարտ
25 Փետրվարի 2026
Նպատակ
Սփյուռքահայ երիտասարդության շրջանում պահպանել և զարգացնել հայկական ինքնությունը
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման նպատակով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստանում իրականացնում է «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագիրը:
Ծրագիրը ներառում է.
- 13-օրյա ճամբարային ծրագիր,
- հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն),
- հայրենագիտության դասընթացներ,
- ազգային երգի և պարի դասընթացներ,
- ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ,
- հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ,
- մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:
Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան ՀՀ քաղաքացի չհանդիսացող (բացառությամբ՝ երկքաղաքացիություն ունեցողների) սփյուռքահայ այն պատանիները և երիտասարդները, ովքեր
- նախորդ տարիներին չեն մասնակցել «Քայլ դեպի տուն» ծրագրին,
- իրենց հաշվին հոգալու են Հայաստան ժամանման և երկրից մեկնման տրանսպորտային ծախսերը,
- իրենց հաշվին ձեռք են բերելու երկշաբաթյա ճամափորդական ապահովագրություն Հայաստանի Հանրապետությունից:
Կարևոր!
Ապահովագրությունը պետք է ձեռք բերել առցանց տարբերակով՝ հետևյալ ընկերությունից՝ Նաիրի Ինշուրանս:
Այս տարի ծրագիրը կիրականացվի հունիսի 12-ից օգոստոսի 19-ը՝ 5 փուլով: Այս տարվա ծրագիրը նախատեսված է 600 սփյուռքահայ պատանիների համար:
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
«Քայլ դեպի տուն» 2026 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 25-ը:
Հայտադիմումներն արդեն ընդունվում են:
Դիմելու համար սեղմեք այստեղ:
*Նախքան ձեր հայտի լրացման գործընթացը սկսելը, խորհուրդ ենք տալիս ձեռքի տակ ունենալ հետևյալ ֆայլերը:
- Անձնագրի և լուսանկարի պատճեներ (scan),
- Մոտիվացիոն տեսանյութ մինչև 1 րոպե տևողությամբ (1.Ինչու՞ եք ուզում մասնակցել ծրագրին: 2. Ի՞նչ ակնկալիքներ ունեք: 3.Ի՞նչ կուզեիք բացահայտել ծրագրի միջոցով (մինչև 10 MB)),
- Տեղեկանք բնակության վայրից (եթե ՀՀ քաղաքացի եք),
- Տեղեկանք ուսումնական հաստատությունից (բնօրինակը և թարգմանությունը` նոտարական վավերացմամբ):
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ քանակը՝ ուզում ենք տեղեկացնել, որ մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ հայտերի ներկայացման ժամանակագրության և փուլերի:
Ծրագրի մասնակցության կամ մերժման ծանուցումը մասնակիցը կստանա հայտերի ընդունման գործընթացի ավարտից հետո՝ 20-օրյա ժամկետում (մարտի 1-20-ը):
Հիշեցնենք, որ ծրագիրը կանցկացվի 5 փուլով՝ հունիսի 12-ից օգոստոսի 19-ը՝
- Հունիսի 12 - հունիսի 24,
- Հունիսի 26 - հուլիսի 8,
- Հուլիսի 10 - հուլիսի 22,
- Հուլիսի 24 - օգոստոսի 5,
- Օգոստոսի 7- օգոստոսի 19:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Խնդրում ենք զերծ մնալ ավիատոմսերի կամ այլ փոխադրամիջոցի տոմսերի ձեռքբերումից մինչև մեր կողմից պաշտոնական ծանուցում ստանալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
«Ծանոթացա տարբեր երկրներից եկած հայ պատանիների հետ: Նրանց հետ կապը մինչ օրս պահպանում եմ և հուսով եմ, որ դեռ երկար ընկերություն կանենք: Հայաստան գալով՝ էլ ավելի լավ ծանոթացա մեր մշակույթին, և վերջապես կատարվեց իմ երազանքը»:
Էդգար Էվոյան, Կիպրոս, 2021
«Այն բոլոր գեղեցիկ վայրերը, որ այցելեցինք, բացահայտում էին ինձ համար: Թե՛ հայոց լեզվի, թե՛ պատմության դասերին մեր ազգի մասին շատ նոր ու կարևոր դրվագներ իմացանք»:
Սոնա Գևորգյան, Իսպանիա, 2021
«Եկա այս ծրագրին, որովհետև ուզում էի հայերեն տառերը սովորել: Ուրախ եմ, որ ծրագրի շնորհիվ նաև հայկական պարեր սովորեցի, որոնք իրոք շատ բան են պատմում Հայաստանի մասին»:
Լևոն Գևորգյան, Նիդերլանդներ, 2021
««Քայլ դեպի տուն» ծրագիրը ինձ դարձրեց ավելի հայրենասեր ու բազմակողմանի զարգացած: Ես իմ քայլն արել եմ, հերթը քոնն է»:
Իզաբելլա Մեյրոյան, ՌԴ, 2019
«Չգիտեմ ինչպես փոխանցեմ այն զգացմունքները և տպավորությունները, որոնք ստացել եմ 14 օրերի ընթացքում: Հիշում եմ ջերմ միջավայրում անցկացրած ամեն մի վայրկյանը և հուզվում: «Քայլ դեպի տուն» ծրագիրը հնարավորություն ընձեռեց hայրենիքիս ծարավը հագեցնել և հարազատ մարդիկ ձեռք բերել, ովքեր ունեն իրենց ուրույն անկյունն իմ սրտում»:
Միլենա Պետրոսյան, Վրաստան, 2019
««Քայլ դեպի տուն» ծրագիրը ինձ շատ բան տվեց, հիմա ես արդեն ճանաչում են բազում երկրներից իմ հասակակիցներին, ուրախ եմ, որ ունեմ այս կապերը»:
Էդուարդ Խաչատրյան, ԱՄՆ, 2019
«Ամենակարևորն այն է, որ ծրագրի ընթացքում մենք ուժեղացրեցինք մեր հայերենը, սովորեցինք շատ ու շատ նոր պատմություններ հայ հերոսների, հայկական տոների, Հայաստանի և Արցախի պատմության մասին»:
Վարդան Սամսոնյան, Իրաք, 2019
«Կա արդյո՞ք մի այսպիսի ծրագիր, որտեղ տարբեր երկրներից միևնույն ազգի հարյուրավոր երիտասարդներ հավաքվեն նույն գաղափարի համար, իսկ այդ գաղափարը Հայրենիքի հետ ծանոթությունն է: Ինձ համար այդպիսի ծրագիր է «Քայլ դեպի տունը»»:
Նունե Գևորգյան, Ուկրաինա, 2019
«Եկա, որ ավելի լավ ճանաչեմ Հայաստանը: «Քայլ դեպի տուն» ծրագրի շնորհիվ ես արդեն ունեմ շատ ընկերներ»:
Սիրեկան Հովհաննիսյան, Իսպանիա, 2018
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
Հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 93 54 54 72 (WhatsApp)
Էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov.am