Սփյուռքը կապի մեջ է
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Նպատակ
Շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը Հայաստանի և Սփյուռքի միջև:
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ, սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այդ իսկ նպատակով գրասենյակը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը: