Առողջապահական աջակցություն
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
01 Ապրիլի 2020
Նպատակ
Համախմբել սփյուռքի առողջապահական ներուժը
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսային համավարի և պատերազմի հետևանքներով մեր գրասենյակը սկսեց համախմբել սփյուռքի առողջապահության ոլորտի ներուժը, որի շրջանակներում կատարվում են հետևյալ աշխատանքները․
COVID-19
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ՀՀ առողջության ազգային ինստիտուտի, Հայկական միջազգային բժշկական կոմիտեի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ մեկնարկել է առցանց դասընթացների (վեբինարների) շարք տեղացի մասնագետների և սփյուռքի առողջապահության ոլորտի այն ներկայացուցիչների միջև, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են: Այս վեբինարների նպատակն է քննարկել կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հատուկ դեպքերի համար բուժման հնարավոր մոտեցումները:
Վեբինարների ընթացքում մասնագիտական թարգմանության և «Zoom» ծրագրի հաշիվը փոխհատուցվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն»-ից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից և իրականացվում «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և Վիվա բարեգործական ֆոնդի հետ համագործակցությամբ մեր գրասենյակը իրականացնում է հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարների շարք, որի նպատակն է սփյուռքահայ մասնագետների կողմից վերապատրաստել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքիների հետ աշխատող տեղացի հոգեբաններին: Տարեսկզբից մինչ այժմ 9 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետների հետ համագործակցությամբ անցկացվել է 5 վեբինար, որոնց մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 214 հայաստանցի հոգեբան: Վերապատրաստումների թեմաները ներառում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, հետպատերազմյան տրավմաները և վերականգնումը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ
Հայ ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի (AASMC) և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ 11 սփյուռքահայ բժիշկներ ժամանել են Հայաստան և սկսել աշխատել վիրավոր զինվորների հետ, ինչպես նաև վերապատրաստել տեղացի մասնագետներին:
ՊՐՈՏԵԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
Այս ամենին զուգահեռ՝ մեր գրասենյակը պրոտեզավորման ոլորտի սփյուռքահայ 4 առաջատար մասնագետների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ ուսուցում է տրամադրում վիրավոր զինվորների ամենօրյա աշխատանք կատարող բժիշկներին:
Սփյուռքահայ մասնագետները հետպատերազմյան երկրներում աշխատելու մեծ փորձառություն ունեն և զգալի ջանքեր են ներդնում Հայաստանում առողջապահական մարտահրավերները հաղթահարելու գործում:
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Եթե Դուք վերոնշյալ ոլորտներից որևէ մեկի մասնագետն եք և ցանկանում եք Ձեր կարողությունները ներդնել հայրենիքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ diaspora@gov.am էլ. հասցեով: