Զբաղվածության աջակցության ծրագիր
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
01 Սեպտեմբերի 2020
Ավարտ
01 Մայիսի 2021
Նպատակ
Աջակցել լիբանանահայերին հայրենիքում աշխատանք գտնել
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Repat Armenia հիմնադրամի համատեղ ջանքերով մեկնարկում է լիբանանահայության զբաղվածության աջակցության ծրագիրը: Ծրագրից կարող են օգտել այն լիբանանահայերը, ովքեր արդեն իսկ ժամանել են կամ ցանկանում են գալ հայրենիք և աշխատել այստեղ:
Զբաղվածության աջակցության ծրագիրը կհեշտացնի մեր հայրենակիցների կապն աշխատաշուկայի հետ և կօգնի աշխատանքային հնարավորություններ գտնել և լիարժեք կարիերա կառուցել հայրենիքում: Այն կարևոր դեր կխաղա աշխատատեղերի հավաքագրման գործում՝ մեծացնելով աշխատանքի անցնելու հնարավորությունները, բարձրացնելով աշխատունակությունը, մենթորության միջոցով ձեռք բերելով նոր հմտություններ և տարաբնույթ կապեր:
ԱՇԽԱՏԱՆՔ
Այս նպատակով կոչ ենք անում հայաստանյան աշխատաշուկայի ցանկացած ոլորտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր կազմակերպության և գործատուի միանալ այս նախաձեռնությանը՝ լիբանանահայ մեր հայրենակիցներին ներկայացնելով աշխատանքային հնարավորություններն ու աջակցելով Հայաստանում հաստատվելու նրանց պատրաստակամությանը:
Եթե դուք ունեք թափուր աշխատատեղ, խնդրում ենք լրացնել այս ձևաչափը՝ թողնելով աշխատատեղի մանրամասներն ու պարտականությունները` https://cutt.ly/FfS2LEw։
Հայաստանում աշխատանք փնտրող լիբանանահայերին առաջարկում ենք իրենց CV-ն ուղարկել employment@repatarmenia.org հասցեին: Հիմք ընդունելով ձեր փորձառությունը, հմտություններն ու կարողությունները՝ մենք կառույցների և կազմակերպությունների համար կընտրենք համապատասխան թեկնածուներին և կհեշտացնենք համալրումների գործընթացը:
ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ և ՍԵՄԻՆԱՐՆԵՐ
Մենք նպատակ ունենք բարձրացնել Հայաստանում աշխատել ցանկացող լիբանանահայերի աշխատանքային հնարավորությունները և ապահովել նրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին, որոնցում մեծ դերակատարություն կարող են ունենալ վերապատրաստման դասընթացները, սեմինարները և որակավորման բարձրացման ծրագրերը:
Այդ իսկ պատճառով ցանկացած ոլորտում թրեյնինգներ և սեմինարներ անցկացնող բոլոր կազմակերպություններին և անհատներին կոչ ենք անում տրամադրել իրենց ծառայությունների և ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, լրացնելով հետևյալ ձևաչափը՝ https://cutt.ly/DfCQ2Uj:
ՄԵՆԹՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՈՐՈՒԹՅՈՒՆ և ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ
Լիբանանահայերի համար աշխատատեղերի հավաքագրման և մասնագիտական աճի ապահովման ծրագրերը կամբողջացվեն մենթորությամբ և կապերի հաստատմամբ, որոնք իրենցից ենթադրում են ուղղորդում, խորհրդատվություն և աջակցություն ոլորտային աշխատանքում, ինչպես նաև ընդհանուր օգնություն աշխատանքի փնտրտուքի, բիզնես գործունեության և աշխատանքի անցման տեղական պահանջների ծանոթության գործում:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են դառնալ մասնագիտական ցանցի անդամ՝ մենթոր կամ մասնակից, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cutt.ly/HfB79mD: