Սփյուռքի կրթօջախներին ուսումնական գրականության տրամադրման ծրագիր
Բովանդակություն
Հակիրճ նկարագիր
Մեկնարկ
29 Փետրվարի 2024
Ավարտ
01 Ապրիլի 2024
Նպատակ
Սփյուռքի կրթօջախներին ապահովել անհրաժեշտ դասագրքերով և ուսումնաօժանդակ նյութերով
ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սփյուռքի կրթօջախներին անհրաժեշտ դասագրքերով և ուսումնաօժանդակ նյութերով ապահովման նպատակով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2024-2025 ուսումնական տարվա համար:
Միաժամանակ նշենք, որ գործում է նաև սփյուռքի կրթօջախներին տրամադրվող ուսումնական գրականության էլեկտրոնային պաշարների հարթակը՝ https://lib.armedu.am/, որտեղ առկա են մի շարք դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի էլեկտրոնային տարբերակները՝ ներբեռնման հնարավորությամբ:
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Նախնական հայտը ներկայացնելու և մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայք՝ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/20931:
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը ներառյալ:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ +374(10)599-647 (ներքին՝ 547) կամ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, հեռ. 010 515 524: