Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում (ՀԱՀ) առաջին հայերը հաստատվել են 1894-1896թթ. Համիդյան ջարդերից հետո՝ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին: Տեղաբնակների վկայությամբ` Վաալ գետի «Արմենիա» անվանմամբ ամբարտակի կառուցման վայրի սեփականատերը հայ է եղել: 1970թ. ստեղծվել է Հարավային Աֆրիկայի հայկական ընկերությունը, որին կից գործել են կիրակնօրյա դպրոց (դասավանդվում էր հայոց լեզու, պատմություն և երգեցողություն), ազգային պարերի և այլ խմբակներ:
ՀԱՀ
Ողջույն
Այս բաժնում կարող եք ծանոթանալ համայնքի մասին ամփոփ տեղեկությանը: