2003թ. պաշտոնական տվյալներով Ղրղզստանում բնակվում էր 1364, ոչ պաշտոնական տվյալներով` ավելի քան 3000 հայ, որոնք կենտրոնացած էին գլխավորապես մայրաքաղաք Բիշքեկում: Հայերը բնակվում էին նաև Չույսկի, Օշսկի և Ջալալ Աբադսկի մարզերում: Հիմնականում ձեռներեցներ էին, արհեստավորներ, ուսուցիչներ, դասախոսներ, բժիշկներ: 2004 թ. Ղրղզստանի հայ համայնքը ավելացավ Թուրքմենստանից գաղթած հայերի հաշվին: Սակայն 2010թ. հետո հայերի թիվը երկրում նկատելիորեն նվազեց։ Այսօր Ղրղզստանում կա շուրջ 700 հայ։
Ղրղզստան
Ողջույն
Այս բաժնում կարող եք ծանոթանալ համայնքի մասին ամփոփ տեղեկությանը: