Ուզբեկստանը հետխորհրդային տարածքի հայաշատ երկրներից մեկն է։ Պաշտոնական տվյալներով այնտեղ բնակվում է շուրջ 80000 հայ, որից 50000 ունի Ուզբեկստանի քաղաքացիություն: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50000) և Սամարղանդ (25000) քաղաքներում: Հայկական համայնք կա նաև Անդիժանում և Ֆերգանայում: