Դեռևս 16-րդ դարում Ծոցի տարածաշրջանում արևելքի և արևմուտքի միջև իրականացվող առևտրի հիմնական կազմակերպիչները հանդիսանում էին հայ վաճառականները: Արդի շրջանում հայերը Արաբական Միացյալ Էմիրություններում սկսել են հաստատվել 1960-ականներից` աշխատանքային միգրանտների կարգավիճակով՝ ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, մի շարք եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից: