20-րդ դարի 50-ական թթ. կեսերին աշխատանք գտնելու նպատակով՝ Սիրիայից, Իրաքից, Լիբանանից, Պաղեստինից, Հորդանանից և Իրանից Քուվեյթ տեղափոխվել են բազմաթիվ հայեր: Ժամանակի ընթացքում Քուվեյթում ձևավորվել է լավ կազմակերպված, գրեթե ամբողջությամբ հայախոս և հայաշունչ համայնք: 1950-ականների կեսերից, երբ հայերի թիվն անցավ 1000-ը, սկսեցին կազմավորվել առաջին համայնքային կառույցները: