Ռումինահայությունը համարվում է Եվրոպայի հնագույն հայ համայնքներից մեկը: Այստեղ հայերը բնակություն են հաստատել դեռևս 5-12-րդ դարերում. նրանց թվաքանակը ստվարացել է հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո՝ հասնելով շուրջ 50-60 հազարի։ Տարիների ընթացքում, սակայն, նրանց մի մասը տեղափոխվել է այլ երկրներ, որոշ մասը՝ ձուլվել: