Կանանց հավաք Նյու Յորքում
06
Մարտի
Կանանց հավաք Նյու Յորքում
Մեկնարկ
06 Մարտի 2020 , 10:00
Ավարտ
06 Մարտի 2020 , 10:00
Վայրը
ԱՄՆ, Նյու Յորք
Հասցե՝
55 E 59th St, New York, NY 10022
Մեր գրասենյակի կողմից իրականացվող այս հավաքը կհամախմբի սփյուռքի այն մասնագետներին և կազմակերպություններին, որոնք աշխատում են Հայաստանում կանանց և աղջիկների կյանքի հզորացման և բարելավման ուղղությամբ: Հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում 2020 թվականի մարտի 6-ին՝ ուրբաթ օրը, առավոտյան 10-ից մինչև 4-ը, այնուհետև կկայանա ընթրիք, որտեղ ավելի անկաշկանդ մթնոլորտում հնարավոր կլինի շարունակել քննարկումները: Որպես հավաքի անցկացման վայր՝ ՀԲԸՄ-ն սիրով առաջարկել է իր գրասենյակները, որոնք գտնվում են Նյու Յորքի 55 E 59th St, New York, NY 10022 հասցեներում:
Հաշվի առնելով Հայաստանում կանանց և աղջիկների կենսակերպի բարելավման ուղղությամբ սփյուռքի կողմից իրականացվող նախաձեռնությունների բազմազանությունը՝ մենք այս հանդիպման համար նախանշել ենք 3 նպատակ.
- Յուրաքանչյուր իրականացվող նախաձեռնության մասին իմանալ ավելին` նպատակ ունենալով խթանելու համագործակցության ընդլայմանն ու գործընկերային հարաբերությունների ակտիվացմանը,
- Ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային ռեսուրսների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմների մշակում՝ խուսափելով ներդրվող ջանքերի կրկնությունից,
- Սփյուռքի՝ Հայաստանի զարգացմանն ուղղված աշխատանքների ներդաշնակեցում Հայաստանի կառավարության կողմից մշակված զարգացման ռազմավարական դրույթներին:
Այնուհետ շաբաթ օրը՝ մարտի 7-ին, ՀԲԸՄ-ն կանցկացնի իր առաջին` «Կանայք ձևավորում են աշխարհը» խորագրով համաժողովը, որը հաղորդակցման, գաղափարների փոխանակման և ոգեշնչման հարթակ կտրամադրի այն կանանց, ովքեր իրենց կարիերայի, քաղաքացիական կամ բարեգործական աշխատանքի շնորհիվ տեղական կամ համաշխարհային մակարդակով արմատական փոփոխություններ են իրականացրել: Լրացուցիչ տեղեկությունների կամ մասնակցության համար խնդրում ենք բացել այս հղումը: