Հայկական առևտրային ցանցի Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովի մեկնարկ
10
Հոկրեմբերի
Հայկական առևտրային ցանցի Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովի մեկնարկ
Մեկնարկ
10 Հոկրեմբերի 2019
, 10:00
Ավարտ
11 Հոկրեմբերի 2019
, 20:00
Վայրը
Երևան, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն
Հասցե՝
Խորենացու փող. 15շ., 2-րդ հարկ
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկի Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարը:
Այնուհետև խորհրդաժողովը կշարունակվի չորս նիստերով՝ քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման գործին սփյուռքի մասնակցությունը, Հայաստան-սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացումը, առկա նոր հնարավորությունները, Հայաստանն ավելի նորարարական դարձնելու հեռանկարները:
Համաժողովին մասնակցելու համար 27 երկրներից գրանցվել են 185 հայ գործարարներ:
------------
ՀԱՑ-ի կազմում են գործում հայ-հունական, հայ-ամերիկյան, հայ-ռումինական, հայ-նիդերլանդական, հայ-ավստրալական, հայ-բրազիլական, հայ-արգենտինական, հայ-ֆրանսիական, հայ-բելգիական, հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատները, Կանադա-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան, հայ-լիբանանյան գործարարների խորհուրդները, Հայաստանի և Արցախի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև մի շարք այլ բիզնես կառույցներ: