Սփյուռքի ջանքերով Արենիում բացվել է լաբորատորիա

17 Ապրիլի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Արենիում  նորակառույց գյուղատնտեսական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը: Լաբորատորիան հիմնադրվել է շվեյցարահայերի «Fondation Alliance Arménienne de Genève» և «Փիլիպոսյան և Փիլոյան» հիմնադրամների և բարերար Խաչիկ Հակոբյանի կողմից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, շվեյցարական հիմնադրամների ղեկավար, գործարար-բարերար Վահե Գաբրաշը։
 

Լաբորատորին իր վերջին սերնդի սարքավորումներով կիրականացնի հողի և ջրի հետազոտություններ, խնդիրների վերացման խորհրդատվություն կտրամադրի գյուղատնտեսներին, ինչպես նաև կծառայի որպես ուսումնական կենտրոն:

«Այս իրադարձությունը սփյուռքից Հայաստանում ներդրում կատարելու հիանալի օրինակ է՝ նպաստելով մարզի և նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, ռիսկերի վերահսկմանը և որակի բարձրացմանը: Իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում Վահե Գաբրաշին և շվեյցարահայ հիմնադրամների անդամներին, որ ամուր կանգնած են հայրենիքի կողքին»,-նշել է Զարեհ Սինանյանը:

Բացման արարողությունից հետո հիմնադրամների, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Արենի համայնքի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office