Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մալագայի հայ համայնքին
30 Ապրիլի 2023
Իսպանիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մալագա։ Համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ նա շրջայց է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում, որը Իսպանիայի միակ հայկական եկեղեցին է և հիմնվել է տեղի համայնքի նվիրատուների և բարերարների կողմից։ Եկեղեցու տարածքում գործում է նաև մեկօրյա հայկական դպրոց։
Գրառում կատարելով եկեղեցու պատվավոր հյուրերի հուշամատյանում՝ Գլխավոր հանձնակատարը նշել է․ «Սրտանց շնորհավորում եմ Մալագայի հայ համայնքի նվիրյալ զավակներին Սուրբ Մարիամ Ասվածածին եկեղեցու ստեղծման կապակցությամբ։ Միշտ եղեք նվիրված մեր ազգին և հավատքին»։
Համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների, այդ թվում՝ Սևիլիայի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին։
Հարցերը վերաբերել են Հայաստանի պաշտպանությանը և արտաքին քաղաքականությանը, համայնքի կրթական հարցերին, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, Հայաստանից մշակութային այցերի կազմակերպմանը, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը, ներդրումների իրականացմանը։