Գլխավոր հանձնակատարը մասնակցել է միջազգային իրավագիտական համաժողովի

08 Մայիսի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. Լեռնային Ղարաբաղի ուղին» խորագրով երկրորդ միջազգային իրավագիտական համաժողովի ընդունելության արարողությանը:

Այն կազմակերպվել էր «Ճշմարտության և Արդարության Կենտրոն» կազմակերպության (Center for Truth and Justice) կողմից՝ Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան, Հայ-ռուսական, Հայաստանում ֆրանսիական և Արցախի պետական համալսարանների մասնակցությամբ և ՀՀ սահմանադրական դատարանի աջակցությամբ:

Համաժողովի հիմնական բանախոսների թվում էին միջազգային իրավունքի հանրաճանաչ փորձագետներ:

Համաժողովը տևել է 3 օր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office