Լեհաստանի պետքարտուղարն այցելել է Ծիծեռնակաբերդ

15 Մայիսի 2023

Այցով Հայաստանում է գտնվում Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետքարտուղար Յան Ջիեջիչակը։ Նա Երևանում է մասնակցելու հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Սբ. Հովհաննես Պողոս Բ-ին պապին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությանը:

Այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի ուղեկցությամբ Յան Ջիեջիչակը այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Վաղը Լեհաստանի պետքարտուղարը հանդիպում կունենա Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ՝ քննարկելու երկու երկրների սփյուռքների միջև համագործակցության հնարավորությունները:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office