Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ծրագրի հայտադիմումների ընդունումը

22 Մայիսի 2023

Սփյուռքի պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին այս տարի ստացվել է 1284 հայտ: Դիմորդները 13-18 տարեկան պատանիներ են 25 երկրներից՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Կիպրոս, Նիդերլանդներ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Լիբանան, Բուլղարիա, Բելառուս, Իսրայել, Ռումինիա, ԱՄԷ, Շվեդիա, Իտալիա, Հունգարիա, Բելգիա, Կանադա, Ղրղզստան, Սիրիա: Ամենաակտիվը 15 և 16 տարեկաններն են:

1284 դիմորդներից ծրագրին հնարավորություն կունենան մասնակցել 600-ը՝ հաշվի առնելով ներկայացված մոտիվացիոն հոլովակը և գրանցվելու ժամանակահատվածը:

Ծրագիրը կանցկացվի 6 փուլով՝ հունիսի 5-17-ը, հունիսի 19-ից հուլիսի 1-ը, հուլիսի 3-15-ը, հուլիսի 17-29-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 14-26-ը: Այն կներառի 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:

Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office