Հանդիպում M.A.M կրթական հարթակի հիմնադիրների հետ
24 Մայիսի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «M.A.M» առցանց կրթական հարթակի հիմնադիրներ Մարինե Ղազարյանին և Մելինե Ղազարյանին։
Նրանք ներկայացրել են սփյուռքում հայերենի դասավանդման նորարարական մոտեցումները և իրենց գործունեության ուղղությունները: Հիմնադիրները շնորհակալություն են հայտնել գրասենյակի անձնակազմին սերտ համագործակցության համար, որը նպաստել է համայնքներում կրթական հարթակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Բացի այդ, հարթակն ակտիվ աշխատում է նաև մեր գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» և «իԳործ» ծրագրերի շրջանավարտների և մասնակիցների հետ:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայոց լեզվի ուսուցումը և հարթակի կողմից ստեղծված արդիական մոտեցումները:
Հիշեցնենք, որ «M.A.M» հարթակում առկա են առցանց դասընթացներ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Հարթակի գործունեության կարող եք իմանալ իմանալ՝ այցելելով հղմամբ՝