Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի

29 Մայիսի 2023

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդես 2023-ի բացման արարողությանը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից և նպատակ ուներ ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային ներուժն ու առանձնահատկությունները, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։ Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

ՀՀ բոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ընդգծել է, որ Կոմիտեն հանդես է գալիս իր նոր բրենդով, որը նախատեսում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացում չորս ուղղություններով` մշակութային, խոհանոց, բնություն, արկածային։

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը տևեց 2 օր՝ ունենալով 150+ ներկայացուցիչներ մարզերից, 500+ մարզային պրոդուկտ և 10.000+ այցելու:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office