Համագործակցություն մարզերի երիտասարդների հետ
05 Հունիսի 2023
ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Ելփին գյուղ՝ տեղի երիտասարդների հրավերով։
Մեր գրասենյակի «իԳործ»-ականներ Արշալույս Ավագյանը, Օքսանա Հարությունյանը և Լուսինե Ուստյանը ծանոթացել են Ելփինի երիտասարդների հետ «Դեպի Ջերմուկ» միջմարզային միջոցառման շրջանակներում։ Հավաքից հետո երիտասարդները որոշել են ստեղծել երիտասարդական կենտրոն և հնարավորություն ընձեռել Վայոց ձորի մյուս համայնքներին օգտվել կենտրոնի ռեսուրսներից։ Նրանք վերանորոգել են գյուղապետարանի տրամադրած տարածքը և սկսել աշխատանքը։
Կենտրոնի գործունեությանն աջակցելու մեր ծրագրի մասնակիցները կենտրոնին են նվիրաբերել գրքեր և պրոյեկտոր։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև գրասենյակի ծրագրերը, խոսվել է սփյուռքի դերի և հետագա համագործակցության մասին։