ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» 2023 ԾՐԱԳԻՐԸ
06 Հունիսի 2023
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար:
Ողջունելով առաջին փուլի 60 մասնակիցներին՝ գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը նշել է, որ նրանք այս 13 օրերի ընթացքում ունենալու են անմոռանալի պահեր, բացահայտելու եք Հայաստանը, բարելավելու եք հայերենի իմացությունը, ճանաչելու են հայկական մշակույթը և ամենակարևորը՝ ձեռք են բերելու լավ ընկերներ: «Ինչպես փաստում են ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, այս ընթացքում ունեցած հիշողությունները ձեզ կուղեկցեն դեռ երկար ժամանակ և կդառնան ձեր պատանեկության անմոռանալի շրջաններից մեկը»,-ընդգծել է նա:
Այս տարի ծրագիրը կընթանա ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով և 25 երկրից 600 մասնակիցներով: