Մասնակցություն «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» միջոցառմանը
12 Հունիսի 2023
Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (I4SDR) բարձր մակարդակի միջոցառմանը: Հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի ազգային նորարարական համակարգի ներկա վիճակը և զարգացումները, վերհանել առկա բացթողումները և տրամադրել հստակ առաջարկություններ դրանց չեզոքացման ուղղությամբ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը և այլք:
Հետազոտության մեջ մեծ դերակատարում է տրված Հայաստանում նորարարության զարգացման գործում սփյուռքի գործոնին, մասնավորապես՝ նորարարական գյուղատնտեսության ոլորտում: