«Քայլ դեպի տուն»-ցիները 10 օր է՝ Հայաստանում են
15 Հունիսի 2023
«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի առաջին հոսքի 60 մասնակիցները 10 օրից ավելի է՝ հայրենիքում են։
Նրանց ապրում են Հայաստանի բնության ամենգեղեցիկ անկյուններից մեկում՝ Բյուրականում, անցնում հարուստ կրթամշակութային ծրագիր, ինչպես նաև ճամփորդում ու բացահայտում հայրենիքը: 13-18 տարեկան մասնակիցները արդեն իսկ բարելավել են մայրենի լեզուն, սովորել հայկական երգ ու պար, ունեցել մարզական տարաբնույթ միջոցառումներ:
Նրանք հասցրել են այցելել Մատենադարան, Օշական, Ծիծեռնակաբերդ, ՀԲԸՄ գրասենյակ, Հայաստանի ամերիկյան համալսարան, Ազգային պատկերասրահ, PicsArt, ԹՈՒՄՈ, եղել են նաև Գառնիում, Գեղարդում, Գյումրիում և այլուր։
Այս ամառ ծրագիրը կտևի մինչ օգոստոսի 26-ը և կունենա ևս 5 փուլ: Ընդհանուր առմամբ ծրագրին կմասնակցեն 600 սփյուռքահայ պատանիներ: