Ավարտվել է հայտադիմումների ընդունումը
16 Հունիսի 2023
Ավարտվել է 2023-2024 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտադիմումների ընդունման գործընթացը: Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացվել 13 երկրից՝ Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Չեխիա, Գերմանիա, Լեհաստան, ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա, Բրազիլիա, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան: Առաջին անգամ հայտեր են ստացվել Լեհաստանից և Մեքսիկայից:
Հարցազրույցների փուլի ավարտից հետո 20 ընտրված մասնակից կհրավիրվի Հայաստան՝ անցնելու երկշաբաթյա դասընթաց, որի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում՝ մեկ տարի:
Հիշեցնենք, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների փոխանցման, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների, Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Ծրագրի մասին ավելին՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador