Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Տյումենում հայկական եկեղեցու օծման արարողությանը
19 Հունիսի 2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Տյումեն քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու օծման, Մարշալ Բաղրամյանի անվան ռուս-հայկական բարեկամության պուրակի և հուշարձանի բացման արարողություններին։ Միջոցառումների ընթացքում ՀՀ կառավարության պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Արարողությանը ներկա են գտնվել նաև Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մորը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Եկեղեցու կառուցման համար բեռնատար մեքենաներով Հայաստանից Տյումեն էր տեղափոխվել շուրջ 300 տոննա հրաբխային տուֆե սալիկներ։
Եկեղեցու բակում «Նաիրի» ազգային պարի անսամբլի կատարումներից հետո ՀՀ և ՌԴ պաշտոնյաները ծառատունկ են իրականացրել: Այնուհետ տեղի է ունեցել պատվիրակությունների երկկողմ աշխատանքային հանդիպումը։
Կիրակի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվել է առաջին Սուրբ Պատարագ:
Գլխավոր հանձնակատարը հատուկ շնորհակալություն է հայտնել Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս, եկեղեցու ատենապետ, բարերար Աբրահամ Հովեյանին։