«իԳործ» ծրագրի մասնակիցներն իրականացնում են մարզային ծրագրե
20 Հունիսի 2023
ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցները մեկնարկել են իրենց առաջին մարզային նախաձեռնությունը: Նրանք այցելել են Վայոց Ձորի մարզ, որտեղ չորս տարբեր ուղղություններով դասընթացներ են վարել մարզի տարբեր համայնքների երիտասարդների համար: Սփյուռքահայ մասնագետները գիտելիքներ են փոխանցել մասնագիտական կողմնորոշման, Հայաստանում բիզնես գաղափարների իրականացման, Հայաստան-սփյուռք գործակցության և զբոսաշրջության զարգացման վերաբերյալ: Սփյուռքահայ մասնագետները գիտելիքներ փոխանցեցին մասնագիտական կողմնորոշման, Հայաստանում բիզնես գաղափարների իրականացման, Հայաստան-սփյուռք գործակցության և զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
«Մարզի երիտասարդները հավաքվեցին Աղանաձոր գյուղում, բաժանվեցին 4 թիմի և հնարավորություն ունեցան ներկա գտնվել բոլոր դասընթացներին։ Այս ձևաչափը նրանց հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել միմյանց, նորովի բացահայտել իրենց մարզը, ճանաչել սփյուռքը և քննարկել միմյանց հետ համագործակցելու ուղիները։ Իհարկե, մենք նաև ուրախ ժամանակ անցկացրինք միասին, երգեցինք ու պարեցինք հայկական պարեր»,- նշել է «իԳործ» ծրագրի մասնակից Լուսինե Ուստյանը։
Դասընթացների ավարտին շրջայց է տեղի ունեցել Աղավնաձորի եկեղեցում, այցելություն «Մաթևոսյան» գինու գործարան, որտեղ մասնակիցները ծանոթացել են գինեգործության գաղտնիքներին: