ԱՎԱՐՏՎԵՑ «ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ
28 Օգոստոսի 2023
Սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2023 ուսումնաճանաչողական ծրագիրն ավարտվել է: Այս տարի այն ընթացել է հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով՝ հյուրընկալելով 25 երկրներից ժամանած 13-18 տարեկան 600 պատանիների: Ծրագրի նպատակը սփյուռքահայ երիտասարդության շրջանում հայկական ինքնության պահպանումն ու զարգացումն է:
Վերջին փուլի 89 մասնակիցները Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից և Ղրղզստանից էին: Նրանք, ինչպես նախորդ փուլերի մասնակիցները, երկշաբաթյա ճամբարային օրերն անցկացրել են ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում: Ծրագրի ընթացքում սփյուռքահայ պատանիները բացահայտել են Հայաստանը, ունեցել հայոց լեզվի, հայրենաճանաչության, հայոց պատմության, երգ ու պարի դասընթացներ:
Հիշեցնենք, որ ծրագրի հայաստանյան մասի ծախսերն ամբողջությամբ հոգում է ՀՀ կառավարությունը:
Հետևեք մեր պաշտոնական կայքին և սոցցանցերին ծրագրի 2024 թվականի հայտադիմումների մեկնարկը բաց չթողնելու համար: