Գլխավոր հանձնակատարը մասնակցում է Եվրոպական տնտեսական համաժողովին
06 Սեպտեմբերի 2023
Հայաստան-Լեհաստան սփյուռքի հարցերով համագործակցության շրջանակներում և Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ, պետնախարար Յան Ջիեջիչակի հրավերով՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցում է 32-րդ Եվրոպական տնտեսական համաժողովին։
Եռօրյա համաժողովն անցկացվում է լեհական Կարպաչ քաղաքում՝ հյուրընկալելով 4000-ից ավելի մասնակիցների և 1000-ից ավելի բանախոսների 400 քննարկումների և միջոցառումների շրջանակներում։
Զարեհ Սինանյանը ելույթ կունենա «Սփյուռք ունեցող երկրների քաղաքականությունը և փոխադարձ հարաբերությունները» պանելային քննարկման ընթացքում՝ ներկայացնելով հայկական սփյուռքի հետ համագործակցության ուղղությունները, ծրագրերը և ռազմավարական քայլերը, ինչպես նաև սփյուռքներ ունեցող երկրների հետ գործակցության ընդլայնման հնարավորությունները։