Գլխավոր հանձնակատարն այցելել է Նիցցայի հայ համայնք
11 Հոկրեմբերի 2023
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Նիցցայի «Բարսամյան» համալիրում տեղի համայնքի և Կոտ դ’Ազուր շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը։
Հանդիպումը մեկնարկել է Նիցցայի քաղաքապետի 1-ին տեղակալ Էնթոնի Բորեի ողջույնի խոսքով, որում նա բարձր է գնահատել ֆրանսահայ համայնքի ներուժը և իր գլխավորած պատվիրակության վերջին այցը Հայաստան:
Զարեհ Սինանյանը կարևորել է համայնքի շարունակական ակտիվությունն ու ներգրավվածությունն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում: Գլխավոր հանձնակատարը մանրամասն անդրադարձ է կատարել Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի անվտանգային մարտահրավերներին և առկա իրավիճակին:
Այնուհետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով:
Հանդիպման ավարտին հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալագիր են հանձնել Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամին՝ Հայաստանի «Իմ քայլը» հիմնադրամի հետ ակտիվ համագործակցության համար: