Կայացել է Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթը
16 Հոկրեմբերի 2023
149 ՀՀ քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի կառավարության կողմից կազմակերպված Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Իսրայելից Հայաստան են վերադարձել:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է եղել Իսրայելում ՀՀ դեսպանության, համայնքային կառույցների և անհատների հետ, Հայաստանի կառավարությանն է փոխանցել հայրենակիցներից ստացված դիմումները՝ Հայաստան վերադառնալ կամեցողներին աջակցելու նպատակով։
Վերադարձն իրականացվել է ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:
Մեր գրասենյակի ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Իսրայելից ժամանած ՀՀ քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, տրամադրել տեղեկատվական թերթիկներ հետագա կապի և կարիքների գնահատման համար: