Այցելություն Իրկուտսկ՝ հայ մշակութային միության ստեղծման 30-ամյակի առթիվ
10 Նոյեմբերի 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում՝ մասնակցելու հայ մշակութային միության ստեղծման 30-ամյակի միջոցառումներին:
Գրասենյակի ղեկավարը հանդիպում է ունեցել Իրկուտսկի մարզպետարանի մի շարք պաշտոնյաների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Իրկուտսկի հայ մշակութային միության ղեկավար Հայկ Գնդլյանը և Բրատսկի հայկական ազգային մշակութային միության ղեկավար Արմեն Դավթյանը։ «Ուրախ եմ տեսնել Իրկուտսկի հայ համայնքի և քաղաքային և մարզային իշխանությունների միջև հաստատված ջերմ հարաբերությունները և իշխանությունների կողմից համայնքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը»,-նշել է Մուշեղ Ղուկասյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող հարցեր, ինչպես նաև կրթական, զբոսաշրջային և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ավարտին Իրկուտսկի հայ մշակութային միության ստեղծման 30-ամյակի առթիվ ՌԴ արտաքին գործերի նախարարության Իրկոտսկից մարզային ներկայացուցչության կողմից միության ղեկավար Հայկ Գնդլյանին հանձնվել է շնորհավորական նամակ։