Զարեհ Սինանյանը հանդիպել է Օքսֆորդի հայազգի ուսանողների հետ
02 Դեկտեմբերի 2023
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն այցելության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Օքսֆորդի համալսարանում հանդիպել է Հայագիտական ամբիոնի ղեկավար Թեո Մարտեն Վան Լինտի եւ հայ ուսանողների հետ։ Հանդիպմանն առցանց մասնակցում էին նաեւ համալսարանի շրջանավարտներ։
Զարեհ Սինանյանը բանախոսություն է ունեցել հայկական սփյուռքի, հայրենիք-սփյուռք գործակցության եւ գրասենյակի ծրագրերի վերաբերյալ։
Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը պատասխանել է հայրենադարձությանը, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքից հայրենադարձվող անձանց ինտեգրմանը, սփյուռքի կողմից իրականցվող ներդրումներին, սփյուռքի պարտատոմսերին, Հայաստանում կամավորական աշխատանքին, կրթությանը, սփյուռքի մասնագիտական ներուժի իրացմանը, սփյուռքում հայերենի պահպանմանը վերաբերող հարցերի։