Գլխավոր հանձնակատարը հանդիպել է բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ

08 Դեկտեմբերի 2023

Լոնդոն այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հայ տուն» կենտրոնում հանդիպել է Բրիտանահայ համայնքային խորհրդի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: 

Հանդիպման մեկնարկին ելույթներ են ունեցել Բրիտանահայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամյանը և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Վազգեն Կասեմջյանը:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, աշխատանքային ուղղությունները: Հարցեր են հնչել Հայաստան-սփյուռք մշակութային համագործակցության, հայրենադարձության ֆինանսավորման, գիտության զարգացման, սփյուռքի ներուժի ներգրավվածության վերաբերյալ:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office