Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում

14 Դեկտեմբերի 2023

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով գտնվում է Ուկրաինայում։

Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մշակութային կենտրոն և հանդիպել համայնքային կիրակնօրյա դպրոցի ուսուցչական կազմի հետ։ Այնուհետև Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել հայ-ուկրաինական առաջին միջազգային դպրոցում, որտեղ զրույց է ունեցել ուսուցիչների հետ և ծանոթացել նորաբաց դպրոցի կարիքներին։

Զարեհ Սինանյանին է ներկայացվել նաև  «Հայպլատֆորմ» ստեղծագործական հարթակը, որի նպատակն է հայ մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Օդեսայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը վերաբերել են սփյուռքի դպրոցներին կրթական և մեթոդական աջակցությանը, հայրենադարձության ծրագրերին, ինչպես նաև Հայաստան-սփյուռք համագործակցությանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office