Սիդնեյում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՍԴՀԿ ղեկավար ներկայացուցիչներին

14 Փետրվարի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ավստրալիա կատարած համայնքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարության և կուսակցությանը կից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն անդրադարձ է կատարել գրասենյակի նախաձեռնություններին ու ծրագրերին և կարևորել կուսակցության ներգրավվածությունը Հայաստան-սփյուռքի հարաբերություններին։

Ավստրալիայի Հնչակյան կուսակցության ատենապետ Սեպուհ Գալփաքեանը ներկայացրել է կուսակցության հիմնական նպատակները և Սիդնեյի հայ համայնքում հայկական նախաձեռնությունների տեսլականը:

Անդրադարձ է կատարվել նաև կուսակցությանը կից կազմակերպությունների գործունեությանը հայկական մշակույթի պահպանման և առաջմղման գործում: Այդ կազմակերպությունների թվում են Ավստրալիայի hայ համայնքային ասոցիացիան, Ավստրալիայի հայկական խորհուրդը և «Նոր սերունդ» մշակութային միությունը, որի կազմում են համանուն ամսագիրը, հայկական ռադիոն և պարախումբը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office