Հանդիպում Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության հետ
14 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանի և Ուիլոբիի Հայ Ավետարանական եկեղեցու վերապատվելի Հակոբ Սարգիսյան հետ։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև ընկերակցության հայանպաստ գործունեությունը սփյուռքում:
Ընկերակցության Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես համայնքային հարցեր, այնպես էլ Հայաստանում մարդասիրականան աջակցությանն առնչվող թեմաներ: Նշվել է, որ վերջերս կազմակերպությունը վերսկսել է իր կրթաթոշակային ծրագիրը՝ սատարելու Ավստրալիայում ուսում ստացող հայ համալսարանականներին:
Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև Ուիլոբիի Հայ Ավետարանական եկեղեցի և զրուցել ծխականների հետ: Ծուխը հիմնադրվել է 1966 թվականին և հանդիսանում է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության անդամ։ Եկեղեցին ունի 250 ակտիվ անդամ՝ 65 ընտանիքով։