Հանդիպում Սիդնեյի հայ երիտասարդների հետ
16 Փետրվարի 2024
Սիդնեյում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է համայնքի հայ երիտասարդների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը մասնակցել են մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայ եկեղեցու երիտասարդական միությունից, Հայ ուսանողների ասոցիացիայից և ՀՅԴ երիտասարդական միությունից:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը և երիտասարդների համար առկա հնարավորությունները՝ զրույց ծավալելով Հայաստանի, հայրենադարձության, սփյուռքի ներգրավվածության ուղիների և երիտասարդության դերի մասին:
Սիդնեյի հայ երիտասարդներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդլայնել համագործակցությունն ինչպես գրասենյակի ծրագրերի, այնպես էլ գործընկերի աշխատանքների շրջանակներում:
Հանդիպումն ավարտվել է Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի ուղերձով, որում նա քաջալերել է երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի կյանքում։