Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը
19 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (փետրվար 19, 2024) - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» 2024 ուսումնաճանաչողական ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին երկու շաբաթ անցկացնել Հայաստանում, բացահայտել հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կանցկացվի 6 փուլով հունիսի 3-ից օգոստոսի 24-ը և կընդունի 600 սփյուռքահայ պատանիների:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Մասնակիցներն ինքնուրույն պետք է հոգան Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերեն երկշաբաթյա ճամփորդական ապահովագրություն:
Ծրագրին մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ՝ http://diaspora.gov.am/hy/programs/24/qayl_depi_tun:
Հարցերի դեպքում հնարավոր է կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov: