Այցելություն Մելբուռնի Ակինյան Ազգային դպրոց
21 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մելբուռնում այցելել է Ակինյան Ազգային դպրոց և հանդիպել ուսումնական հաստատության տնօրեններ Հասմիկ Յայլայանի և Կարինե Դերյանի հետ։
Զարեհ Սինանյանը դպրոցի տնօրինության հետ զրույցում ընդգծել է սփյուռքի հայկական կրթօջախների կենսական նշանակությունը հայ սերունդների շրջանում հայոց լեզվի, պատմության և մշակույթի պահպանության գործում։
Գլխավոր հանձնակատարի հետ զրույցում դպրոցի ներկայացուցիչները պատմել են ուսումնական հաստատության հաջողությունների, առկա կարիքների և ապագայի անելիքների մասին։
Ակինյան կրթօջախը հիմնադրվել է 1968 թվականին Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո։ Դպրոցը նախատեսված է նախակրթական տարիքից մինչև 12-րդ դասարանի աշակերտների համար։ Ուսումնական ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևմտահայերեն և արևելահայերեն), հայկական ժողովրդական պարերի, երգեցողություն և արվեստի ուսուցում: