Հանդիպում Մելբուռնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
21 Փետրվարի 2024
Մելբուռն այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի և հանդիպել հոգևոր հովիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի հետ։
Եկեղեցում Զարեհ Սինանյանը մասնակցել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի շրջանակում ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի հիմնական ուղղություններն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։
Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԲԸՄ Մելբուռնի մասնաճյուղի, «Սահակյան» հասարակական ակումբի, Ազատ Ղարիբյանի անվ․ պարային համույթի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի ներկայացուցիչներն ու համայնքի այլ անդամներ։
Մելբուռնի հայ համայնքը կազմում է մոտ 10 հազար։ Համայնքային կյանքում ակտիվ մասնակցություն ունեն հոգևոր, կրթական, մշակութային ոլորտներում գործող մի շարք կառույցներ։
Մելբուռնում Զարեհ Սինանյանը նաև հարցազրույց է տվել Ավստրալիայի հայկական «SBS» ռադիոկայանին։