Հանդիպում Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
21 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի հայ համայնքային կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումն ու համայնքի հետ հետագա համագործակցության զարգացումը՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը։
Օքլենդի հայ համայնքը բաղկացած է մոտ 120 անձից, ովքեր Նոր Զելանդիա են տեղափոխվել Մերձավոր Արևելքի երկրներից։
Նոր Զելանդիայի հայկական ընկերակցությունը ստեղծվել է 1996 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել հայապահպանությանն ու ծառայել որպես հաղորդակցության և շփման հարթակ տեղի հայերի համար: