Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի հետ
23 Փետրվարի 2024
Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետ Սոնյա Զդորովցոֆի հետ։ Հանդիպմանը մասնացում էր նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը։ Երկուստեք կարևորվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը և նշվել, որ այդ համագործակցությունը Հայաստանին և Ֆրանսիային կապող կարևոր հիմնասյուներից է։
Զարեհ Սինանյանը կարևորել է Երևանի և Լիոնի քաղաքապետների փոխադարձ այցերը և նշել, որ Լիոնն առանձնակի նշանակություն ունի Երևանի գործընկեր քաղաքների շարքում: «Այն բարեկամական ու գործընկերային հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, հիմք են ապագա փոխշահավետ նոր ծրագրերի համար»,-ընդգծել է Զարեհ Սինանյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիոնի հայ համայնքին: