Հանդիպում Լիոնի Մետրոպոլիայի փոխնախագահի հետ
26 Փետրվարի 2024
Ֆրանսիա այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Լիոնի Մետրոպոլիա և հանդիպել Մետրոպոլիայի փոխնախագահ Հելեն Դյուվիվիե Դրոմենի հետ։
Ողջունելով Մետրոպոլիայի փոխնախագահին` Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Լիոնի Մետրոպոլիան կարևոր դեր ունի ֆրանս-հայկական բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում, որոնք կյանքի են կոչվում նաև երկկողմ համաժողոﬖերի ﬕջոցով՝ հնարավորություն տալով քննարկել համագործակցության երկարաժամկետ առաջնահերթությունները, կիսվել փորձով և աջակցել միմյանց տարբեր հարցերում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիային 44-օրյա պատերազﬕ ընթացքում Հայաստանին աջակցելու, մասնավորապես պատերազﬕ վիրավորներին ընդունած Երևանի հիվանդանոցներին օգնելու, ինչպես նաև Covid-19 համաճարակի հաղթահարման նպատակով դրամաշնորհ տրամադրելու համար։
Մետրոպոլիայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելություն համար և բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և իրականացվող ընթացիկ աշխատանքները։