Հանդիպում Վալանսի հայ համայնքի հետ

26 Փետրվարի 2024

Ֆրանսիայի Վալանս քաղաքում Գլխավոր հանձնակատարն այցելել է հայկական ժառանգության կենտրոն, որտեղ ներկայացված են ֆրանսահայ համայնքի պատմությանը վերաբերող նյութեր,  ցուցանմուշներ։ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Վալանսի երգի և պարի ակադեմիա և հանդիպել ակադեմիայի հիմնադիր֊ղեկավար Լևոն Չատիկյանի և Վալանսի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մեկնարկին  նա Հայաստանի Հանրապետության անձնագիր է հանձնել գործարար և բարերար Ժակ Մարկարեանին։

Հանդիպմանը ներկա էր նաև Վալանսի փոխքաղաքապետ Ժորժ Ռաստկլանը։

Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները, պատասխանել ներկաներին հարցերին, որոնք վերաբերում էին  սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավմանը, հայապահպանությանը, անվտանգությանը և այլն։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office