Հանդիպում Մարսելի հայ համայնքի հետ
26 Փետրվարի 2024
Մարսելում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյան շաբաթօրյա դպրոց և հանդիպել ղեկավար Կարեն Խուրշուդյանի, ուսուցիչների և աշակերտների հետ։
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական ծրագերին, խնդիրներին, ներկայացրել Հայաստանում իրականացվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցության հնարավորությունները։
Նույն օրը Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից սրահում տեղի է ունեցել հանդիպում Մարսելի հայ համայնքի հետ։ Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը, որից հետո տեղի է ունեցել հարցուպատասխան և քննարկում սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման, հայապահպանության, ինչպես նաեւ ներկաներին հետաքրքրող այլ հարցերի շուրջ։