Մասնակցություն Միսաք Մանուշյանին նվիրված ցուցահանդեսին և համերգին

26 Փետրվարի 2024

Մարսելում՝ Հայ Երիտասարդաց միության (ԺԱՖ) սրահում, Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Միսաք Մանուշյանին նվիրված ցուցահանդեսին և կատարել Ֆրանսիայի ազգային հերոսին նվիրված կտավի բացումը։ Այնուհետ Զարեհ Սինանյանը մասնակցել է Միսաք Մանուշյանին և նրա դիմադրության խմբի հիշատակին նվիրված համերգին։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցի, մասնակցել կիրակնօրյա պատարագին, այնուհետև Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագին, որից հետո Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանի հետ միասին ծաղկեպսակ դրեց եկեղեցու բակում տեղադրված Ֆրանսիայի ազատության համար զոհված հայ մատիկների հուշարձանին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office