Հանդիպում Նիցցայի և հարակից տարածքներ հայ համայնքների հետ
29 Փետրվարի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայի «Պարսամյան» համալիրում մասնակցել է Հայաստանում ֆրանսիական համալսարանից Ֆրանսիա ուսումնական պրակտիկայի մեկնած հայ ուսանողների՝ պրակտիկայի ավարտի և Հայաստան վերադարձի կապակցությամբ պաշտոնական արարողությանը, որը կազմակերպվել էր «SOS-Armenie Cote d’Azur» ասոցիացիայի կողմից։
Միջոցառմանը մասնակցել են Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Նիցցայի քաղաքապետարանի, Ծովային Ալպեր դեպարտամենտի, ինչպես նաև Կոտ դը Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի ղեկավար կազմի և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտից հետո տեղի ունեցավ հանդիպում Նիցցայի և հարակից տարածքների հայ համայնքի ներկայացուցիչների հետ` կազմակերպված Կոտ դը Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի կողմից:
Հանդիպմանը Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի առաքելությունը, ծրագրերը, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին։